Զելենսկի-Էրդողան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումն Անկարայում ավարտվել է։ Այն տևել է շուրջ 3 ժամ։ Հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Բանակցություններին մասնակցել են նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը։
Հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Այն կգլխավորի պաշտպանության նախարարը։
«Մենք [ռուսական պատվիրակության կազմում] եկածների մեջ չենք տեսնում որոշումներ կայացնողներին։ Չնայած դրան, Թրամփի և Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով, ցանկանալով փորձել համաձայնության գալ, ցանկանալով փորձել անել առաջին քայլերը լարվածության թուլացման ուղղությամբ, ես որոշեցի մեր պատվիրակությունն ուղարկել Ստամբուլ», - ասել է Զելենսկին։
Civilnet










