Երևանն ու Բաքուն շատ մոտ են համաձայնության հասնելուն․ Կայա Կալաս

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն Ալբանիայում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Կալասի կարծիքով՝ Երևանն ու Բաքուն շատ մոտ են համաձայնության հասնելուն։
«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը բոլոր կողմերի շահերից է բխում»,- ասել է նա։
Կալասը հայտնել է, որ Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ես այստեղ կհանդիպեմ ՀՀ վարչապետի հետ։ Ես նաև կգնամ Հայաստան։ Կարծում եմ՝ կարևոր է նաև մտածել այն մասին, թե ինչ կարող ենք անել տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Կալասը։
Civilnet










