Փաշինյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են բարձր մակարդակի փոխայցելությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Լի Սինվեյի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում կգրանցվեն կոնկրետ արդյունքներ:
Զրուցակիցները կարևորել են տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ուղիղ ավիաչվերթերի թվի ավելացումը: Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը:
Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա սկզբունքների շուրջ:
Civilnet










