Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Այ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին։
ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը ՍիվիլՆեթին հայտնել է, որ բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատարին, ինչի հետևանքով պայթյուն է եղել և հրդեհ է բռնկվել։
«Կայանված երեք մեքենա հրդեհվել են։ Վարորդները մեքենաներում չեն եղել։ Բետոնախառնիչ մեքենայի վարորդին հաջողվել է այդ ընթացքում արագ դուրս գալ մեքենայից։ Նա վնասվածքներ չի ստացել», - ասել է Սիմոնյանը։
Civilnet











