Գլխավոր Լրահոս

Պուտինն Աբխազիայի և Հրվ. Օսիայի բնակիչների համար հեշտացրել է ՌԴ քաղաքացիության շնորհումը

Պուտինն Աբխազիայի և Հրվ. Օսիայի բնակիչների համար հեշտացրել է ՌԴ քաղաքացիության շնորհումը

Նեյթ Օսթիլեր, OC Media

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պահանջները մեղմելու մասին։

Մայիսի 17-ի հրամանագրի համաձայն՝ 18 տարեկանից բարձր անձինք, որոնք Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներ էին 2008-ին Ռուսաստանի կողմից այս երկու երկրամասերի անկախությունը ճանաչելու պահին և որոնք այդ ժամանակվանից չեն կորցրել իրենց քաղաքացիությունը, կարող են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ դիմում ներկայացնելու միջոցով։

Հայտարարությունը հրապարակվել է Աբխազիայի նախագահ Բադրա Գունբայի և Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևի հետ Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ Պուտինի հանդիպումից հետո։

Հրամանը նաև պարզեցնում է գործընթացը՝ վերացնելով Ռուսաստանում մշտական ​​բնակության պահանջը, ինչպես նաև լեզվի և պատմության քննություն հանձնելու անհրաժեշտությունը։

Նոր կանոնների համաձայն՝ աբխազներն ու հարավօսերը կարող են դիմում ներկայացնել Սուխումիում կամ Ցխինվալիում, ինչպես նաև Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գրասենյակում։

Չնայած գնահատականները տարբեր են, աբխազների մեծամասնությունն արդեն ունի Ռուսաստանի քաղաքացիություն, ինչը նրանց թույլ է տալիս ճանապարհորդել արտասահման, քանի որ Աբխազիան ճանաչված է միայն հինգ երկրի կողմից։

Հարավային Օսիայի դեպքում թվերն ավելի բարձր են. նախկին նախագահ Անատոլի Բիբիլովը 2019-ին հայտարարել էր, որ Հարավային Օսիայի բնակչության 95 տոկոսը ռուսական անձնագիր ունի։

Հրամանը հաջորդել է Աբխազիա-Ռուսաստան սահմանային անցակետում նախագահի նախկին թեկնածու Ադգուր Արձինբայի ժամանակավոր կալանքի մասին բազմաթիվ հաղորդումներին, ինչպես նաև աբխազ պաշտոնյաների մեղադրանքներին, որ Ռուսաստանը ռուսական անձնագրերի տրամադրումն օգտագործում է որպես զենք։

Աբխազիայի առնվազն երկու ընդդիմադիր գործիչ հայտարարել է, որ իրենց զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից՝ մի քայլ, որը, նրանց պնդմամբ, քաղաքական դրդապատճառներ ունի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում