Գլխավոր Լրահոս

Աուդիտի արդյունքները դրական են ոչ բոլոր խոշոր ձեռնարկություններում

Աուդիտի արդյունքները դրական են ոչ բոլոր խոշոր ձեռնարկություններում

ՀՀ ֆինանսների նախարարությունը ամփոփել է խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012թ. արդյունքները։ Ըստ ֆիննախի տվյալների՝ Հայաստանի 843 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 676-ը, նրանցից 404-ին տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 256 կազմակերպություն չեն ստացել դրական կարծիք, 16-ի աուդիտի ծառայությունների մատուցումը դեռևս չի ավարտվել։ 167 կազմակերպությունում աուդիտ չի անցկացվել:

Բացասական եզրակացություններ են ստացել ԱԺ պատգամավոր, հանրապետական Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» և «Նատալի ֆարմ», «Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերությունները։ Բացասական աուդիտորական եզրակացություններ են ստացել նաև Հայկական ատոմակայանը, Երևանի և Հրազդանի ջէկերը։ Ուշագրավ է, որ բացասական եզրակացություն ստացած ընկերությունների շարքում հայտնվել է նաև երկու բանկ՝ «Հայէկոնոմբանկը» և «ԲՏԱ» բանկը։

Խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է Դ1 մլրդ-ը: 843 կազմակերպությունից 146-ը խոշոր է համարվում ըստ գործունեության հասույթի, 216-ը՝ ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի, ևս 312-ը՝ ըստ գործունեության հասույթի և ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի։

Ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 26-րդ հոդվածների՝ ֆինանսական հաշվետվություն պետք է հրապարակի այն կազմակերպությունը, որի տարեկան հասույթը գերազանցում է Դ1 մլրդ-ը կամ հաշվետու տարվա վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է Դ1 մլրդ-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում