Գլխավոր Լրահոս

Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյանի ու Նալբանդյանի մի հատվածում կարգելվի երթևեկությունը

Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյանի ու Նալբանդյանի մի հատվածում կարգելվի երթևեկությունը

Հունիսից Երևանում ուժի մեջ կմտնեն երթևեկության մի շարք փոփոխություններ, որոնք հիմնականում կանդրադառնան քաղաքի կենտրոնական հատվածներին։ Երևանի ավագանու մայիսի 20-ի նիստում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հայտնել է, որ Սարյան փողոցը կդառնա միակողմանի, իսկ հակառակ ուղղությամբ երթևեկությունը կանցնի Մաշտոցի պողոտայով։

Աբովյան, Նալբանդյան փողոցների որոշ հատվածներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակի մի մասում երթևեկությունը կսահմանափակվի կամ կդադարեցվի՝ տարածքները հետիոտնի համար մատչելի դարձնելու նպատակով։

«Ունենք նախագիծ, որով նախատեսվում է Փոքր Կենտրոնում մի շարք հատվածներում երթևեկությունը ընդհանուր դադարեցնել: Գաղափարի հիմքում այն է, որ Փոքր Կենտրոնը մատչելի լինի և նախատեսված լինի հետիոտնի համար: Դա ներառում է Աբովյան փողոցի մի հատված, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայից սկսած դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում նման մի հատված, որտեղ կարգելվի երթևեկությունը, նաև Հանրապետության հրապարակի մի մասում, որը միտված է բացառապես հետիոտնի համար, որտեղ երթևեկությունը կլինի սահմանափակ»,- ասել է Հարությունյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում