Գլխավոր Լրահոս

ՆԳ նախարարն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

ՆԳ նախարարն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի զարգացումները, ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև քաղպաշտպանության և փրկարար ծառայության արդիականացմանը վերաբերող հարցեր։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կայացման, ինչպես նաև ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների ընթացքը։

Այդ համատեքստում նախարար Սարգսյանը նշել է, որ մի շարք դեպքերում որպես ուղեցույց կիրառվում է հենց Իսպանիայի փորձը՝ ոլորտային բարեփոխումների իրականացման ժամանակ։

Դեսպան Վասկեսը, իր հերթին, ընդգծել է իր պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը մի շարք ոլորտներում։

Կողմերը վերահաստատել են փոխգործակցության շարունակականության կարևորությունը և պայմանավորվել համատեղ աշխատանքներ իրականացնել՝ ընդլայնելու երկկողմ համագործակցության ուղղությունները՝ ի շահ երկու պետությունների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում