Գլխավոր Լրահոս

Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմամբ․ Լավրով

Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմամբ․ Լավրով

Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն անկեղծորեն ձգտում է կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ դրա համար որպես ամուր հիմք դիտարկելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ համաձայնագրերի ամբողջությունը։

«Դուք միշտ կարող եք հույս դնել մեր աջակցության վրա՝ թե՛ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով մարդասիրական հարցերի լուծման հարցերում», - ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում