Գլխավոր Լրահոս

«Հայաստանն էլ էր օգտագործում ռուսական զենք, երբ գրավում էր ադրբեջանական յոթ շրջանները»․ Լավրով

«Հայաստանն էլ էր օգտագործում ռուսական զենք, երբ գրավում էր ադրբեջանական յոթ շրջանները»․ Լավրով

Հայաստանի ղեկավարներից ոչ մեկը չէր առաջարկում ԼՂ-ն ճանաչել որպես անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսական զենք՝ գրավելու ադրբեջանական յոթ չվիճարկվող շրջանները.  այս հայտարարությունն այսօր արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում՝ Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին։

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանը ռուսական զենքի գործադրմամբ հայաթափեց Արցախը 2023-ին, Լավրովն ասել է. «Մոզամբիկում էլ կա ռուսական զենք՝ գերբի վրա Կալաշնիկով ավտոմատ է»։

Լավրովը նաև պատասխանել է հարցին, թե ինչու Ռուսաստանը Հայաստանի վճարած գումարի դիմաց այդպես էլ զենք չի մատակարել։ «Զենքի մատակարարման հարցը մենք քննարկել ենք, կարգավորել ենք հայ գործընկերոջս հետ, այդ վճարումները հաշվանցվել են այլ նպատակների համար, այստեղ հակասություն չկա։ Նոր մատակարարումների մասով մենք ունենք մի իրավիճակ, երբ կռվում ենք ամբողջ Եվրոպայի դեմ։ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին զենք է անհրաժեշտ, և նման պայմաններում մեր հայ գործընկերները, կարծում եմ, հասկանում են մեզ, որ չենք կարող բոլոր պարտավորությունները ժամկետում կատարել»,- ասել է Լավրովը։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից բացի Ռուսաստանից այլ երկրներից զենք գնելուն, Լավրովը նշել է, որ դա Հայաստանի ընտրությունն է։

«Մեր հայ բարեկամների ընտրությունն է, եթե իրենք ցանկանում են լրացուցիչ մատակարարումների համար դիմել Ֆրանսիային, խնդրեմ, որևէ այլ երկրի՝ խնդրեմ։ Մենք որևէ բան չենք պարտադրելու։ Բայց իհարկե, երբ դաշնակիցը հիմնվում է Ֆրանսիայի նման երկրի վրա, որի նախագահն ու բոլոր նախարարները պարզապես ատելություն են շնչում Ռուսաստանի նկատմամբ, որը գլխավորում է Ռուսաստանի թշնամական ճամբարը... ուստի մեր դաշնակիցներն իրենք պետք է որոշեն՝ որտեղից զենք գնեն, նույնիսկ այն ամենով հանդերձ, ինչ ես ասացի»,- ասել է Լավրովը։ 

***

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, նրանց թվում՝ վարչապետ Փաշինյանը պարբերաբար դժգոհել են, որ ռազմավարական դաշնակիցը սպառազինություն չի մատակարարում, թեև դրանց դիմաց հարյուրավոր միլիոններ են վճարվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում