Գլխավոր Լրահոս

Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով․ Փաշինյան

Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, ինչը հիմնված է երկկողմ բնական շահերի վրա: Նիկոլ Փաշինյանը համագործակցության ընդլայնման ու խորացման գործում շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը:

Վարչապետը կարևորել է առկա հնարավորությունների լիարժեք իրացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Ազիզ Նասիրզադեն վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և նշել, որ Ւրանը շահագգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ: Վերջինս ևս մեկ անգամ ընդգծել է ԻԻՀ անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում