Գլխավոր Լրահոս

Վաշինգտոնում սպանվել է Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից

Վաշինգտոնում սպանվել է Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից

Վաշինգտոնում սպանվել է Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը կալանավորվել է Վաշինգտոնում գտնվող «Քեփիթալ» հրեական թանգարանի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունից հետո: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանի խոսքով՝ չորեքշաբթի երեկոյան սպանված տղամարդն ու կինը «երիտասարդ զույգ էին, որոնք պատրաստվում էին նշանադրվել»:

Կասկածյալը նույնականացվել է որպես Չիկագոյից 30-ամյա Էլիաս Ռոդրիգես, որը կալանքի տակ գտնվելու ժամանակ վանկարկել է «Ազատություն, ազատ Պաղեստին»: Ականատեսը CNN-ին ասել է, որ կասկածյալ «ձևացրել է, թե վկա է» և ավելի քան 10 րոպե սպասել է ոստիկանության ժամանմանը, նախքան ասելը, որ «դա արել է Ղազայի համար»:

Նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել երկու զոհերի ընտանիքներին՝ Truth Social-ում ասելով, որ հակասեմականությունը, «ատելությունը և ռադիկալիզմը տեղ չունեն ԱՄՆ-ում»:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում