Գլխավոր Լրահոս

Կենսաչափական անձնագրերի գույնն ու դիզայնը կփոխվի․ նախարար

Կենսաչափական անձնագրերի գույնն ու դիզայնը կփոխվի․ նախարար

Հայաստանում նախատեսում են փոխել կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի դիզայնը, դրանք կլինեն անվտանգային բարձր չափանիշներին համապատասխան: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:  

2026-ի երկրորդ կիսամյակում հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։  

Ընտրվել է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը: Հայտարարվել էր մրցույթ, մասնավոր գործընկերոջ հետ արդեն կնքվել է պայմանագիր: Այսպիսով՝ անձնագրային ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մասնավորին:  

Մասնավոր այդ ընկերությունը հանրապետությունում կունենա 23 տարածքային ստորաբաժանումներ:

«Ներկայում ունենք շուրջ 45 տարածքային անձնագրային ստորաբաժանումներ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե 45-ը փակում ենք, ունենում ենք 23 ստորաբաժանում, և սա կարող է բարդացնել քաղաքացիների կյանքը: Բայց ճիշտ հակառակը՝ հնարավորինս այնպես ենք արել, որ քաղաքացու շփումն անձնագրային ծառայության հետ լինի մինիմալ: Այն տվյալները, որոնք հնարավոր է հավաքագրել էլեկտրոնային տարբերակով, կհավաքագրվեն այդպես: Միայն մեկ անգամ տարածքային անձնագրային ստորաբաժանում այցելելու կարիք կլինի»,- ասել է նախարարը: 

Նախարարությունը մասնավոր գործընկերների հետ դիտարկել է հնարավորինս նոր եղանակով ծառայությունների մատուցման սխեմա: «Նախնական պլանավորում ենք, որ Երևանում երկու մեծ առևտրային կետերում՝ մոլերում, կունենանք այսպիսի ծառայություններ, որը նաև մշակութային որոշակի փոփոխություններ կբերի այս առումով: Կարծում եմ՝ նաև հաշվի առնելով տվյալ առևտրային կենտրոնների մարդաշատությունը, կկարողանանք ավելի արագ և հասանելի դարձնել մեր ծառայությունները մեր քաղաքացիներին»,- ասել է Սարգսյանը: 

Նորարարություն է լինելու նաև այն, որ Երևանում գրասենյակը սպասարկելու է մինչև 22:00-ն, մարզերում կաշխատեն 09:00-18:00-ն: Կգործեն նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ: 

Ըստ ժամանակացույցի՝ 2026-ի երկրորդ կիսամյակում կսկսվի կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը:  

«Այս պահին մասնավոր գործընկերոջ հետ ակտիվ քննարկում ենք դիզայնի և դրա կոնցեպտի հետ կապված հարցերը: Դրա հետ կապված որոշակի էլեմենտներ ենք դիտարկում, որոնք ավելի բնորոշ կլինեն Հայաստանի Հանրապետությանը: Այս փաստաթուղթը պետք է նաև մեր քաղաքացիների համար շատ խորհրդանշական փաստաթուղթ լինի, և, հետևաբար, ցանկացած դետալ պետք է շատ խնամքով ընտրված լինի: Առաջիկայում, երբ դիզայնի հետ կապված բոլոր լուծումները կհաստատենք, արդեն մասնավոր գործընկերը կանցնի մնացյալ գործընթացներին»,- ասել է Սարգսյանը:

Նախարարի խոսքով՝ թե՛ դիզայնի, թե՛ գույնի, թե՛ անվտանգային բաղադրիչների առումով փոփոխություններ են լինելու: Այս պահին քննարկումներ են ընթանում: Թե ինչ գույն կունենան նոր կենսաչափական անձնագրերը, դեռ հայտնի չէ: Սակայն, նախարարի խոսքով, կան գույներ, որոնք անվտանգային առումով նախընտրելի չեն, օրինակ՝ սևը:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում