Գլխավոր Լրահոս

ԱՆԻՖ-ի 84 մլն դրամ շահութահարկը կվճարի կառավարությունը

ԱՆԻՖ-ի 84 մլն դրամ շահութահարկը կվճարի կառավարությունը

Գևորգ Թոսունյան

Կառավարությունը մայիսի 22-ի նիստին չզեկուցվող հարցերի շարքում որոշեց փոխհատուցել  «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) շահութահարկը՝ ավելի քան 84 մլն դրամ։

Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերությունը չունի նախատեսված այլ միջոցներ նշված պարտավորությունը մարելու համար։

Գործադիրը նաև խոստովանում է, որ նախատեսվում էր ընկերությունը լուծարել մինչև 2024-ի վերջ, սակայն լուծարման հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել․ չեն իրականացվել կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված աշխատանքները։

Կառավարության այս նախագիծը, իբր, բխում է պետության շահերից, քանի որ, ըստ հիմնավորման, այսկերպ գործադիրը օպտիմալացնում է պետական համակարգը, ինչպես նաև ապահովում է «վնասով, ոչ արդյունավետ և  զարգացման հեռանկար չունեցող կազմակերպությունների առանձնացումը և մասնավորեցման ծրագրում ընդգրկումը»։

Երևանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանը մի առիթով այս հիմնադրամն անվանել էր «ամենակարևոր, ամենախոշոր ու ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերություն»։ Կառավարությունն այն որոշեց լուծարման տանել 2024-ի մայիսի 23-ի նիստին։

Կարդացեք նաև՝ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում