Գլխավոր Լրահոս

Կառավարությունը անայցագիր ռեժիմ սահմանեց Ս. Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար

Կառավարությունը անայցագիր ռեժիմ սահմանեց Ս. Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար

Հայաստանը հանում է մուտքի արտոնագրի պահանջը Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար։ Կառավարությունը համապատասխան նախագիծը հաստատեց մայիսի 22-ի նիստին։ Որոշման շրջանակում մուտքի արտոնագրից կազատվեն նաև այն օտարերկրացիները, որոնք կացության կարգավիճակ ունեն ԱՄՆ-ում, Եվրամիության կամ Շենգենյան համաձայնագրի անդամ երկրներում, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում կամ Օմանում։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ փոփոխությունն ունի տնտեսական շարժառիթ։ 

«Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ մենք կհեշտացնենք և՛ մարդկանց այցելությունը մեր երկիր, և՛ մեր քաղաքացիների հետ շփումը, նաև կմեծացնենք ներդրումային գրավչությունը»,- ասաց նախարարը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ վերջին տարիներին Մերձավոր Արևելքից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը կայուն աճ է գրանցում։ Ըստ նրա՝ թեև վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից այցելուների թվի որոշակի նվազում է եղել, այնուամենայնիվ՝ այն զգալի ազդեցություն չի ունեցել ընդհանուր հոսքերի վրա։ Այս բացը, ըստ Պապոյանի, լրացվել է Մերձավոր Արևելքից, Արևմտյան Եվրոպայից և Հնդկաստանից ժամանած զբոսաշրջիկների հաշվին։ 

Նախարարը նշեց, որ Մերձավոր Արևելքի շուկան նախատեսվում է դարձնել զբոսաշրջության ռազմավարության առաջնահերթություն։

«Մենք խնդիր ենք դրել մեր առաջ, որ Մերձավոր Արևելքի շուկան զբոսաշրջության նոր ռազմավարությամբ դառնալու է Հայաստանի առաջնային շուկաներից մեկը»,- ասաց Պապոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում