Գլխավոր Լրահոս

Կառավարությունը կպարտադրի փոշեճնշիչ սարքավորումների կիրառումը

Կառավարությունը կպարտադրի փոշեճնշիչ սարքավորումների կիրառումը

Կառավարությունը շինարարական և հանքարդյունաբերական ընկերություններին կպարտադրի կիրառել փոշեճնշիչ սարքավորումներ։

Հայաստանը նախատեսում է առաջիկա հինգ տարիներին ներդնել մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի արդիական համակարգ։ Կառավարությունը հաստատեց 2025-2030-ի մթնոլորտային օդի պահպանության համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը ոչ միայն տեխնիկական վերազինումն է, այլև ոլորտային կարգավորումների խստացումը։

«Մենք այսօր կանգնած ենք շատ պարզ իրողության առաջ․ չունենալով ժամանակակից մոնիթորինգային համակարգ՝ չենք կարող վստահ խոսել օդի աղտոտվածության իրական պատկերից։ Իսկ դա խոչընդոտում է արդյունավետ քաղաքականություն մշակելուն»,- կառավարության նիստին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Նախարարի խոսքով՝ 2024-ին երկու մոնիթորինգային դիտակայան ձեռք է բերվել պետական բյուջեի միջոցներով և տեղադրման փուլում է։

«Առաջիկա հինգ տարում մենք նախատեսում ենք ձեռք բերել ևս 14 անշարժ դիտակայան։ Երևանում պետք է ունենանք վեց կայան։ Այս պահին ունենք երկուսը, ևս երեքի մասով համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Հույս ունենք, որ 2026-ի սկզբին կունենանք նաև այդ երեքը, ապա՝ վերջինը»,- ասաց Սիմիդյանը։

Բացի անշարժ կայաններից, ծրագիրը ներառում է երկու շարժական կայանի ձեռքբերում։ Դրանք կօգտագործվեն այն հատվածներում, որտեղ արտակարգ դրության պայմաններում կպահանջվի արագ արձագանք և մոնիթորինգ։

Ծրագրում ներառված է նաև օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ։ Մասնավորապես, կառավարությունը պատրաստվում է սահմանել պարտադիր պահանջներ փոշեճնշիչ սարքավորումների կիրառման վերաբերյալ՝ շինարարական և հանքարդյունաբերական գործունեություն իրականացնող ընկերությունների համար։

«Մինչ այժմ սա կամավորության հիմքով էր, սակայն մենք տեսնում ենք, որ դա չի աշխատում։ Մենք կմտցնենք իրավական կարգավորումներ, որոնցով տնտեսավարողները կպարտավորվեն օգտագործել փոշեճնշիչներ։ Դա կբերի օդի աղտոտվածության նվազման»,- ասաց Սիմիդյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում