Գլխավոր Լրահոս

Հասունացել են Հայաստանի հետ [պաշտպանական] գործակցության զարգացման նախադրյալները. Իրանի ՊՆ ղեկավար

Հասունացել են Հայաստանի հետ [պաշտպանական] գործակցության զարգացման նախադրյալները. Իրանի ՊՆ ղեկավար

Հասունացել են համագործակցության զարգացման համար պայմանները, և մենք Հայաստանի Պաշտպանության նախարարին հրավիրել ենք [Իրան]՝ ծանոթանալու մեր երկրի պաշտպանական ներուժին, հայտարարել է Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն: 

Իրանական Mehr գործակալության հետ զրույցում նա արդյունավետ է համարել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները՝ նշելով, որ բանակցություններում քննարկվել են պաշտպանական և տնտեսական բնույթի հարցեր։

Նասիրզադեի խոսքով՝ Կովկասի տարածաշրջանը կարող է Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ միջանցք դառնալ։ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կրկնել է իր երկրի դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։

«Այս տարածաշրջանը մեզ համար և՛ աշխարհաքաղաքական, և՛ ռազմավարական առումով մեծ նշանակություն ունի։ Հայաստանը նույնպես՝ պայմանավորված իր հատուկ պատմական ու տարանցիկ դիրքով, հատուկ տեղ է զբաղեցնում այս տարածաշրջանում։ Մենք, ինչպես նախկինում հայտարարել ենք, դեմ ենք աշխարհաքաղաքական և պատմական սահմանների ցանկացած փոփոխության, և այդ հարցը հայկական կողմի հետ բանակցություններում քննարկել ենք»,- հայտարարել է Նասիրզադեն։

Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն մայիսի 20-21-ը պաշտոնական այցով Հայաստանում էր Հայաստանի իր պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հրավերով։ Կողմերը հանդիպման արդյունքներով ստորագրել են համագործակցության հուշագիր։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում