Գլխավոր Լրահոս

«Խաղաղության խաչմերուկ»-ը հնարավոր է խաղաղության պայմանագրի դեպքում․ Լավրով

«Խաղաղության խաչմերուկ»-ը հնարավոր է խաղաղության պայմանագրի դեպքում․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշելով, որ դրա իրականացումը հնարավոր կլինի, եթե Երևանի և Բաքվի միջև կնքվի խաղաղության համաձայնագիր, ինչպես նաև կարգավորվեն Երևանի և Անկարայի միջև հարաբերությունները։ 

«Մենք անկեղծորեն մաղթում ենք նրանց հաջողություն այս գործում։ Ակնհայտ է, որ համաձայնագիրը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել դրան, եթե երկու կողմերն էլ հետաքրքրված են դրանով», - ընդգծել է Սերգեյ Լավրովը։ 

Սերգեյ Լավրովն այս մասին խոսել է Ռուսաստանի պատմական հարավային հողերին նվիրված բարձր մակարդակի համաժողովում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների հնարավոր ապաշրջափակմանը, այդ թվում՝ Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հեռանկարներին։ 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հայկական կողմը իրեն ներկայացրել է այս նախաձեռնության մանրամասները մի քանի օր առաջ Երևան կատարած այցի ժամանակ։ 

«Հայկական կողմը մշակում է «Խաղաղության խաչմերուկ» անվամբ նախաձեռնություն՝ ձգտելով իր տարածքը և լոգիստիկ հնարավորությունները ներառել մեծ մայրցամաքային գործընթացներում։ Եթե խոսենք այս մասին, ապա մենք կողմ ենք բոլոր ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը», - նշել է Լավրովը։ 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ հակամարտությունների հաղթահարումը և այդ հակամարտությունների պատճառով փակված տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը, անշուշտ, կնպաստեն տարածաշրջանի մրցունակության բարձրացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում