Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց աջակցել են ԵՔՀ-ի անցկացման հարցում

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց աջակցել են ԵՔՀ-ի անցկացման հարցում

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի թեկնածությունների հարցում։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ողջունել է որոշումը, որով 2028-ին Ադրբեջանում կանցկացվի ԵՔՀ գագաթնաժողովը։

«Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցեցին միմյանց թեկնածությանը՝ ԵՔՀ գագաթնաժողովը հյուրընկալելու հարցում»,- ընդգծել է Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ ԵՔՀ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026-ի գարնանը։

«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում, և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանն աջակցելու համար»,– նշել է Փաշինյանը։

Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական հարթակ է, որը միավորում է եվրոպական երկրների ղեկավարներին՝ քննարկելու ռազմավարական նշանակության թեմաներ՝ անվտանգության, էներգետիկայի, միգրացիայի, ենթակառուցվածքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերում։ Այն նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022-ին՝ նպատակ ունենալով ձևավորել երկխոսության ընդհանուր դաշտ ԵՄ անդամների և Եվրոպական հարևանության երկրների միջև։

ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։

Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:

Հետագա գագաթնաժողովները կայացել են Իսպանիայի Գրանադա քաղաքում (2023), Մեծ Բրիտանիայի Վուդստոք քաղաքում (2024), Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում (2024) և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ 2025-ի մայիսին։ Մինչ այժմ տեղի է ունեցել վեց գագաթնաժողով, և Հայաստանը կհյուրընկալի յոթերորդը։

Հայաստանը մասնակցել է բոլոր նախորդ գագաթնաժողովներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում