Գլխավոր Լրահոս

Կարճ ժամկետով զինծառայության մասին օրենքի նախագծի քննարկումը չեղարկվել է

Կարճ ժամկետով զինծառայության մասին օրենքի նախագծի քննարկումը չեղարկվել է

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովն այսօր չեղարկեց կարճ ժամկետով զինծառայության մասին օրենքի նախագծի քննարկումը։ 

«‎Նիստի հետաձգման պատճառն այն է, որ նախագծի վերաբերյալ հրատապ քննարկման հարցեր կան»,- ասաց նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ 

Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի համար անհասկանալի է, թե ինչու է նիստը չեղարկվել մեկնարկից րեպեներ առաջ, այն դեպքում, երբ պաշտպանության նախարարն արդեն ազգային ժողովում էր։  

«‎Իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու էին այնպես, որ հանձնաժողովը տալու էր բացասական եզրակացություն։ Հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա»,- ասաց Մանուկյանը։ 

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի գումարի դիմաց կրճատ ծառայելու օրինագիծը օրակարգից դուրս գա։  

«Բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտավորությունները՝ անկախ սոցիալական կարգավիճակից»,- ասաց Մանուկյանը։ 

Նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ ասաց, որ իրենք էլ հետամուտ են լինելու, որ մինչև հաջորդ զորակոչը՝ մինչև հուլիս, օրենքն ընդունվի երկու ընթերցումներով ու օրինական ուժի մեջ մտնի։

Կառավարությունը մայիսի 22-ին հաստատել է Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը՝ զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագիծը պահանջում է տեխնիկական լրացումներ և բովանդակային փոփոխություններ։

Նախագիծը նախատեսում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել՝ մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը նախատեսվում է սահմանել 32 տարեկանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում