Գլխավոր Լրահոս

Ֆրանսիան վիզայի ազատականացման հարցում «հնարավորության հույս ունի հայերի համար»

Ֆրանսիան վիզայի ազատականացման հարցում «հնարավորության հույս ունի հայերի համար»

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հուսով է, որ Հայաստանի հետ ԵՄ վիզայի ազատականացման շուրջ բանակցությունները նոր հնարավորություններ կստեղծեն՝ ի նպաստ հայերի և Եվրամիության։

«ԵՄ-ն վիզաների ազատականացման հարցում խաղաղության եվրոպական գործիքի միջոցով աջակցում է Հայաստանին։ Եվ այն բանակցությունները, որոնք տեղի են ունենում կարճաժամկետ այցերի միջոցով, հուսով եմ, որ կստեղծեն նոր հնարավորություններ՝ ի նպաստ հայերի և Եվրամիության»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանում մայիսի 26-ին ԱԳՆ-ում կայացած ասուլիսին։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ նշել է, որ ԵՄ վիզայի ազատականացման շուրջ բանակցությունները սկսված են։ Հայաստանն ու ԵՄ-ն այս հարցում երկկողմանի պատրաստակամություն ունեն։ Նախարարի խոսքով՝ տեխնիկական հարցեր կան, որ պետք է իրագործվեն դեռ։

«Մի մասը հենց մեր պարտավորություններն են։ Դրանցից մեկը բիոմետրիկ անձնագրերն են։ Սա Հայաստանի անելիքներից միայն մեկն է, որ պետք է արվի»,- ասել է Միրզոյանը։

Վիզաների ազատականացման գործընթացում կենսաչափական համակարգի ներդրումն ուղիղ պահանջ է ԵՄ-ի կողմից: 

2026-ի երկրորդ կեսին Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում