Հայաստանն ու Սլովակիան պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Սլովակիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վլադիմիր Շիմոնյակի ղեկավարած պատվիրակությանը մայիսի 26-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունում ընդունել է նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:
Սլովակիայի պատվիրակությունը Հայաստան է ժամանել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորությամբ՝ մայիսի 25-ին։
Civilnet











