Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն մերժեց Հաղթանակի 80-ամյակի և Շուշիի ազատագրման մասին հայտարարության նախագիծը

ԱԺ-ն մերժեց Հաղթանակի 80-ամյակի և Շուշիի ազատագրման մասին հայտարարության նախագիծը

Ազգային ժողովը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը, որն առաջարկում էր ԱԺ կողմից հայտարարություն ընդունել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Նախաձեռնությունն օրակարգ չընդգրկվեց՝ 27 կողմ, 54 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։

Նախագիծը նախկինում բացասական եզրակացություն էր ստացել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ նիստում հայտարարեց, որ հանձնաժողովում քննարկումն ընթացել է աշխարհաքաղաքական շահերի բախման և թեմայից շեղված մեկնաբանությունների շրջանակում։

Հայտարարության նախագծում նշվում էր, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը, համատեղ ջանքերով և զոհողություններով, հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի նկատմամբ։ Անդրադարձ կար նաև Շուշիի 1992-ի ազատագրմանը՝ որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում