Գլխավոր Լրահոս

Գումարի դիմաց կրճատ ծառայելու մասին օրինագծում փոփոխություններ կարող են լինել․ Ալեն Սիմոնյան

Գումարի դիմաց կրճատ ծառայելու մասին օրինագծում փոփոխություններ կարող են լինել․ Ալեն Սիմոնյան

Գումարի դիմաց կրճատ ծառայելու օրինագծի քննարկումները շարունակվում են, հնարավոր է նախագծում որոշ փոփոխությունների կարիք լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենքի նախագծին։ 

Մայիսի 26-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը նիստի մեկնարկից րոպեներ առաջ չեղարկել է կարճ ժամկետով զինծառայության մասին օրենքի նախագծի քննարկումը։ Այն դեպքում, երբ Պաշտպանության նախարարն արդեն եկել էր Ազգային ժողով, ամենայն հավանականությանմ՝ նիստին ներկա գտնվելու համար։

Լրագրողի հարցին, արդյոք նիստի չեղարկումը պայմանավորված է նախագծի նկատմամբ հանրային բացասական արձագանքով, Ալեն Սիմոնյանը նշեց՝ «հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի իրենց համար»։

«Ես կարծում եմ, որ վերջնանպատակը պետք է լինի պրոֆեսիոնալ բանակը, որտեղ կծառայեն մարդիկ, ովքեր դրան կվերաբերվեն ամենայն պատասխանատվությամբ»,- ասաց Սիմոնյանը, նշելով, որ նախագծի բովանդակությանը չի ցանկանում անդրադառնալ։

Կառավարությունը մայիսի 22-ին հաստատել է Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը՝ զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագիծը պահանջում է տեխնիկական լրացումներ և բովանդակային փոփոխություններ։

Նախագիծը նախատեսում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել՝ մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը նախատեսվում է սահմանել 32 տարեկանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում