Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 28-ին՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում։
«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին, որոնք առանցքային են Հարավային Կովկասի բարգավաճման համար։ Մենք ողջունում ենք այս տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը»,- նշել է Ռուբիոն։
Ադրբեջանն անկախության օրը նշում է մայիսի 28-ին, իսկ հոկտեմբերի 18-ը` որպես անկախության վերականգնման օր։
Civilnet











