Գլխավոր Լրահոս

Քաղաքացիական պայմանագրի վարկանիշը անկում է ապրում

Քաղաքացիական պայմանագրի վարկանիշը անկում է ապրում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմադիր ուժերի հանդեպ վստահության մակարդակը շարունակում է նվազել, իսկ անորոշությունը՝ աճել։ ՔՊ-ի դեպքում այդ անկումը ավելի զգալի է։ Այդ մասին են վկայում «Կովկասյան բարոմետր» հարցումների արդյունքները և հատկապես վերջին՝ 2024-ի տվյալները, հուլիսի 27-ից հոկտեմբերի 10-ն անցկացված հարցմանը մասնակցել է 1,561 քաղաքացի։ 

2019-ին հարցվածների 35 տոկոսը նշել էր, որ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է համարում իր ամենամոտ քաղաքական ուժը։ 2021-ին այդ ցուցանիշը կազմել էր 22 տոկոս, իսկ 2024-ին՝ 15 տոկոս։ Այսինքն՝ ՔՊ-ի վարկանիշը հարցվածների շրջանում ավելի քան կրկնակի նվազել է։

Միևնույն ժամանակ, 2021-ին «Հայաստան» դաշինքն ուներ 8 տոկոս վստահություն, իսկ 2024-ին՝ երկու անգամ պակաս՝ 4 տոկոս։

Ինչպես 2021-ին, այնպես էլ 2024-ին, երրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. հարցվածների 4 տոկոսն է այն համարել իր ամենամոտ կուսակցությունը։

«Հանրապետություն» կուսակցությունը, որի առաջնորդը Արամ Սարգսյանն է, 2021-ին ուներ հարցվածների ընդամենը 2 տոկոսի աջակցությունը, իսկ 2024-ին այդ ցուցանիշը հասել է 3 տոկոսի։

«Կովկասյան բարոմետր 2024»-ից

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), որը մինչև 2018-ը իշխող ուժն էր, ունի 2 տոկոսի աջակցություն՝ 2024-ի տվյալներով։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ն շարունակում է չընդունել որպես ներկայիս քաղաքական այլընտրանք։ Ուշագրավ է, որ մեծամասամբ հանրապետական պատգամավորներ ունեցող «Պատիվ ունեմը», որը ղեկավարում է ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանն ունի ավելի ցածր վարկանիշ՝ 1 տոկոս։

«Կովկասյան բարոմետր 2024-ի» հարցման համաձայն՝ հարցվածների 55 տոկոսը նշել է, որ չի աջակցում որևէ քաղաքական ուժի։ Սա վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է այս կատեգորիայում։ Համեմատության համար՝ 2019-ին այդ թիվը կազմում էր 42 տոկոս, 2021-ին՝ 43 տոկոս։

Այսինքն՝ վերջին երեք տարվա ընթացքում «ոչ մեկին չեմ աջակցում» պատասխանը աճել է 12 տոկոսային կետով, ինչը վկայում է քաղաքական ապատիայի և հիասթափության խորացման մասին։

Գևորգ Թոսունյան

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում