Գլխավոր Լրահոս

Սահմանազատմամբ Հայաստանը նվազեցնում է խոցելիությունը․ Մհեր Գրիգորյան

Սահմանազատմամբ Հայաստանը նվազեցնում է խոցելիությունը․ Մհեր Գրիգորյան

«Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունն ու նվազեցնում՝ խոցելիությունը»։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ապարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանազատման գործընթացին՝ ընդգծելով դրա կարևորությունը երկրի անվտանգության տեսանկյունից։

«Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյուն»,- ասել է փոխվարչապետը։ 

Գրիգորյանը հույս է հայտնել, որ սահմանազատումը կիրականացվի սահմանված կանոնակարգին համապատասխան։

Փոխվարչապետը նաև նշել է, որ չի կարծում, թե սահմանազատման հետևանքով ենթակառուցվածքները վտանգի տակ կհայտնվեն։

Ինչ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին՝ Գրիգորյանն ասել է, որ այս պահին որևէ նորություն չկա և հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

«Չեմ կարծում, որ հանձնաժողովների միջև աշխատանքները փակուղում են»,- հավելել է նա։

***

Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցավ երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Ազգային ժողովն էլ 2024-ի հոկտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրենքի նախագիծը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր 2024-ի օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 5-ին կառավարությունը քննարկել և հաստատել էր կանոնակարգը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ին կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին դրական եզրակացություն էր տվել նախագծին և ներկայացրել խորհրդարանի վավերացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում