Գլխավոր Լրահոս

Երեմյան կաթնամթերքը ոլորտում միակն է FSSC 22000 սերտիֆիկատով

Երեմյան կաթնամթերքը ոլորտում միակն է FSSC 22000 սերտիֆիկատով

Հրապարակվում է որպես գովազդ

Միակը Հայաստանում․ Երեմյան կաթնամթերքը գերազանցության նոր նշաձող է սահմանել

Հայաստանում «Սերմից՝ սեղան» եզակի հայեցակարգով արտադրվող կաթնամթերքի Երեմյան բրենդն աշխարհում հեղինակավոր Intertek SAI Global ավստրալիական աուդիտորական ընկերության կողմից վերջերս անցել է կաթնամթերքի արտադրության խստագույն ստանդարտ համարվող FSSC 22000 V 6 սերտիֆիկացիոն աուդիտը և ստացել FSSC 22000 (Food Safety System Certification) սերտիֆիկատ։ Երեմյան կաթնամթերքը ոլորտում այս սերտիֆիկատով առաջինն ու միակն է։

Ի՞նչ է նշանակում FSSC 22000 և ինչո՞ւ է այն կարևոր սպառողների համար

FSSC 22000 (Food Safety System Certification 22000) սերտիֆիկատը սննդի անվտանգության կառավարման համակարգի ամենախստապահանջ և ամենավարկանիշային սերտիֆիկատն է։

Սերտիֆիկատը սննդի արտադրության և անվտանգության միջազգային հարթակում ոչ միայն ամրագրում է Երեմյան կաթնամթերքի բարձր որակը և կայունությունը, այլև նոր նշաձող է սահմանում Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտում։ Այն ավելին է, քան պարզապես սննդամթերքի անվտանգության հավաստագիր․ FSSC 22000-ը կարևոր փաստաթուղթ է, որն ամրագում է սպառողների վստահությունը և ընդգծում ընկերության արտադրանքի համապատասխանությունը համաշխարհային չափանիշներին և որակի վերահսկմանը:

Այս նոր ձեռքբերմամբ Երեմյան կաթնամթերքը գալիս է ապացուցելու, որ տեղական արտադրության կաթնամթերքը կարող է մրցակցել միջազգային հարթակում ոչ միայն իր բացառիկ համով, այլև արտադրական բարձրագույն չափորոշիչներով, վստահելիությամբ և անվտանգությամբ: Հայաստանի ագրոարդյունաբերական բնագավառում այս կաթնամթերքը դառնում է որակի և նորարարության օրինակ, որի փորձը հիմք է ոլորտի զարգացման և թափանցիկության համար։ Նմանատիպ սերտիֆիկացումը արձանագրում է ընկերությունը որպես պատասխանատու և կայացած բիզնես, որը կարող է միջազգային շուկաներում ապահովել արտադրական և մատակարարման վստահելի շղթա։

Կաթնամթերքի օգտակարության վերաբերյալ աշխարհի ամենահեղինակավոր առողջապահական և հետազոտական ընկերությունները պարբերաբար հրապարակում են կարևոր ուսումնասիրություններ՝ ապացուցելով առօրյայում բնական, անարատ կաթնամթերքի կարևորությունը։

Սպառողների համար FSSC 22000 սերտիֆիկատի առկայությունը ևս մեկ հիմնարար փաստարկ է Երեմյան կաթնամթերքի բացառիկ որակի, մի շարք հարուստ վիտամինների պարունակության և առողջության վրա բարերար ազդեցության վերաբերյալ։

Սերմից՝ սեղան․ Երեմյան կաթնամթերքի եզակիությունը 

Երեմյան կաթնամթերքը տարածաշրջանում կաթնամթերքի միակ արտադրողն է, որ ստեղծել և վերահսկում է «Սերմից՝ սեղան» ամբողջ արժեշղթան՝ սկսած սեփական դաշտերում կերարտադրության համար սերմը ցանելուց մինչև կաթը սպառողի սեղանին հասցնելը։ Հայաստանում ամենամեծ սեփական խելացի ֆերմայի և կաթնամթերքի ժամանակակից գործարանի առկայությամբ, փակ շղթայով այսօր արդեն ընկերությունն արտադրում է շուրջ 60 անուն ապրանքատեսակ՝ բացառապես Ա կարգի բնական անարատ կաթից։

Արդյոք բնական և առողջ կաթնամթերքը բա՞րդ ընտրություն է

Հայաստանում կաթնամթերք ընտրելիս յուրաքանչյուր սպառող պետք է իրեն տա առնվազն 3 կարևոր հարց․

  • Արդյոք տվյալ կաթնամթերքի հումքը 100 տոկոս բնական և անարա՞տ կաթն է։
  • Արդյոք տվյալ կաթնամթերքի արտադրությունն ունի՞ իր սեփական ֆերման և ստանում է կաթ մեկ աղբյուրից և փակ շղթայով։
  • Արդյոք արտադրական գործընթացները կազմակերպվում են միջազգային ստանդարտներին և սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխա՞ն։

Երեմյան կաթնամթերքը ձեր այս երեք հարցերին տալիս է բացարձակ դրական պատասխան՝ իր եզակիությամբ ապահովելով ձեր և ձեր ընտանիքի առողջ ընտրությունն ամեն օր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում