Գլխավոր Լրահոս

Անհրաժեշտության դեպքում Թեհրանը պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում, վստահեցնում է Խաթիբզադեն

Անհրաժեշտության դեպքում Թեհրանը պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում, վստահեցնում է Խաթիբզադեն

Իրանի ու Հայաստանի միջև հարաբերությունները շատ բարձր մակարդակի են, ինչի մասին, ի թիվս այլ հանգամանքների, վկայում են բարձր մակարդակի դիվանագիտական փոխայցելությունները, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն «Երևանյան երկխոսություն 2025» միջազգայի համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրն, ապա, ըստ Խաթիբզադեի՝ այն ոչ թե ընտրության հարց է, այլ անհրաժեշտություն. Իրանը պատրաստ է ցանկացած ձևով աջակցել, որպեսզի կողմերը հնարավորինս շուտ հասնեն խաղաղության։

ՍիվիլՆեթի հարցին, թե արդյոք Իրանը պատրաստվում է նաև միջնորդական առաքելությամբ հանդես գալ, Խաթիբզադեն պատասխանեց, որ Թեհրանը իր կարողությունների սահմաններում նման քայլի դիմել է դեռևս [2020] պատերազմից ի վեր՝ երկխուսություն ծավալելով Երևանի ու Բաքվի հետ, սակայն Իրանի «ամենակարևոր գործառույթներից մեկը հայկական և ադրբեջանական տեսակետների մերձեցումն ու լարվածության նվազեցումն է»։

«Եթե կարիք լինի դրանից ավելին, հանդես կգանք նաև միջնորդի դերում», հայտարարեց Խաթիբզադեն։

Իրանցի պաշտոնյան հիշեցրեց, որ Իրանի համար իր հարևանների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, ուստի կարծում է, որ այդ հարցը նույն ընկալումը ունի տարածաշրջանի բոլոր կողմերի համար։

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ այն խիստ կարևոր նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար, ըստ դիվանագետի։ 

«Իրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կունենա գեոռազմավարական նշանակություն, սակայն չի խախտի նաև աշխարհաքաղաքական կարգերը։ Որևէ կերպ ընդունելի չեն սահմանների, աշխարհագրության փոփոխությունները»,- նշեց Խաթիբզադեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում