Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։


ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Մայիսի 29-ին ևս ադրբեջանցիները կրակել էին գյուղի ուղղությամբ, բնակելի տուն էր վնասվել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ Ազգային ժողովի բակում լրագրողների հարցին պատասխանելիս ասել էր, որ ադրբեջանական կողմը չի ընդունում, որ իրենք են կրակում Խոզնավարի ուղղությամբ։
Civilnet











