Գլխավոր Լրահոս

Visa SecurePay հարցում․ հայերի ավելի քան երեք քառորդը հաճախ է առցանց գնումներ կատարում 

Visa SecurePay հարցում․ հայերի ավելի քան երեք քառորդը հաճախ է առցանց գնումներ կատարում 

Հրապարակվում է որպես գովազդ

Հայաստանում իրականացվող Secure Pay արշավի շրջանակներում Visa-ն սպառողների համապետական առցանց հարցում է անցկացրել՝ կենտրոնանալով անվտանգության եւ առցանց գնումների վրա։ Հետազոտության արդյունքները վկայում են թվային առեւտրի հանդեպ աճող վստահության մասին՝ առցանց վճարումների անվտանգության հարցերի վերաբերյալ սպառողների կրթության աճող պահանջարկի հետ մեկտեղ։   

Առցանց գնումներ կատարելը սովորական է դարձել

Առցանց գնումները հարցվածների համար սովորական երեւույթ են դարձել։ Ընդհանուր առմամբ, հարցվածների 76%-ը հայտնել է, որ ամսվա մեջ առնվազն մի քանի անգամ առցանց գնումներ է կատարում, իսկ գրեթե 38% դա անում է շաբաթական մի քանի անգամ։ Սա էական աճ է 2022-ի համեմատ, երբ նման հաճախականությամբ առցանց գնումներ էր կատարում հարցվածների միայն 35%-ը։ 

Սպառողները ձգտում են դեպի էլեկտրոնային առեւտուր մի քանի գործնական պատճառով։ Առավել հաճախ հիշատակվողներից են ժամանակի խնայողությունը (82%), ընտրության լայն շրջանակը (69%), ճկուն գները (59%)։ 

Հավատարմությունը բրենդին եւ վստահությունը հարթակի նկատմամբ ձեւավորում են սպառողների վարքագիծը 

Առցանց գնումներ կատարելու համար կայքեր ընտրելիս հարցվածների 47%-ը նախընտրում են հարթակներ, որոնք արդեն ճանաչում են, մինչդեռ 40%-ը վստահում են միայն մեծ, հայտնի բրենդերին։ Միեւնույն ժամանակ, 10-ից միայն 1-ն է որոշում կայացնում հիմնվելով տեխնիկական ցուցանիշների վրա, ինչպիսին է HTTPS անվտանգության նշանի առկայությունը։ 

Վճարման ավանդական մեթոդները շարունակում են գերակշռող մնալ 

Մինչ ի հայտ են գալիս նոր տեխնոլոգիաները, օրինակ՝  կրիպտոարժույթները, ավանդական բանկային մեթոդները շարունակում են առաջնային մնալ։ Հարցվածների 41%-ը վճարում են դեբետային քարտերով, 24%-ը օգտագործում են կրեդիտային քարտեր եւ 22%-ը վստահում են երրորդ կողմի ծառայություններին, ինչպիսիք են՝ Google Pay-ը, Apple Pay-ը, կամ Pay Pal-ը։ 

Այս ցուցանիշները համահունչ են  2022թ․-ի տվյալներին, երբ 55%-ը նախընտրում էր վճարել բանկային քարտերով։ Հատկանշական է, որ առաքման ժամանակ կանխիկ վճարելը հազվադեպ երեւույթ է դարձել․ հարցվածների միայն 3%-ն է  օգտագործում այս տարբերակը առցանց գնումներ կատարելիս։ 

Թվային հաղորդակցության նկատմամբ զգոնությունը բարձր է 

Հայերը զգուշավորություն են դրսեւորում թվային հաղորդակցման հարցում։ Հարցվածների գրեթե  62%-ը նշում է, որ երբեք չի  արձագանքում չպահանջված հաղորդագրություններին։ Առավել կասկածելի հաղորդակցության տեսակներն են համարվում գաղտնաբառի վերականգնման հարցումները (46%) եւ պարգեւների կամ կտրոնների առաջարկները (36%). 

Խարդախության դեմ պայքարի փորձը սահմանափակ է 

Հուսադրող է, որ 10-ը հարցվածներից  7-ը նշում է, որ առցանց խարդախությունների զոհ երբեք չեն  դարձել։ Սփամը, սակայն, համատարած երեւույթ է․ հարցվածների 86%-ը հայտնում է, որ պարբերաբար կամ հաճախակի սփամային հաղորդագրություններ է ստանում։  

Անվտանգությանն ուղղված կրթության պահանջարկը մեծ է 

Չնայած զգուշավորությանը, հարցվածներից շատերն ընդունում են իրենց բացերը տեղեկացվածության հարցում։ Միայն 41%-ը իրենց համարում են շատ իրազեկված խարդախ վարքագիծը ճանաչելու գործում։  

Արդյունքում, 5-ից 4-ը հետաքրքրություն է հայտնել ավելին իմանալ վճարումների անվտանգության եւ խարդախությունների վերաբերյալ։ 2022-ին նման ցանկություն էր հայտնել հարցվածների 77% -ը։

Մնալ ապահով․ պարզ խորհուրդներ 

Քանի որ ավելի շատ հայեր են գնումներ կատարում առցանց, խարդախությունների նկատմամբ զգոն մնալն առավել կարեւոր է, քան երբեւէ։ Ահա մի քանի հիմնական  կանոններ, որոնց պետք է հետեւի  յուրաքանչյուր սպառող․  

  • Ապահով պահեք ձեր բանկային քարտը․ մի թողեք այն առանց հսկողության, հատկապես՝ հանրային վայրերում։ 
  • Օգտագործեք թվային դրամապանակներ: Ձեր քարտը թվային դրամապանակին կցելը երաշխավորում է անվտանգ, անհպում վճարման տարբերակ։ 
  • Հիշեք ձեր PIN կոդը: Երբեք ոչ ոքի մի հայտնեք այն։ Նույնիսկ նրան, ով պնդում է, որ հանդիսանում է  ձեր բանկի ներկայացուցիչը։ 
  • Միացրեք SMS ծանուցումները․ իրական ժամանակում տեղեկացված եղեք յուրաքանչյուր գործարքի  վերաբերյալ։  
  • Սահմանեք քարտի ծախսերի սահմանաչափեր․ Վերահսկեք, որքան գումար կարող է ծախսվել խանութում եւ առցանց՝ սահմանելով համապատասխան սահմանաչափեր։ 
  • Երբեք մի լուսանկարեք ձեր քարտը․ Հատկապես խուսափեք CVV կոդը պարունակող քարտի հակառակ կողմը նկարելուց։ 
  • Խուսափեք կասկածելի  վաճառողներից․ Մի՛ տրամադրեք  ձեր քարտի տվյալները անհայտ վաճառողներին, որոնք խոստանում են նվերներ ուղարկել տվյալները տրամադրելուց  հետո։  
  • Գնումներ կատարեք միայն ապահով կայքերում․ Համոզված եղեք, որ URL-ն սկսվում է  https:// -ով եւ գնեք միայն պաշտոնական առեւտրական հարթակներից։ 

Մնալով տեղեկացված եւ հետեւելով այս խորհուրդներին, սպառողները կարող են օգտվել  առցանց գնումներ կատարելու առավելություններից՝ միեւնույն ժամանակ պաշտպանված լինելով խարդախություններից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում