Գլխավոր Լրահոս

Թուրքիայում երկրաշարժից տասնյակ մարդիկ են վիրավորվել, մեկը՝ զոհվել

Թուրքիայում երկրաշարժից տասնյակ մարդիկ են վիրավորվել, մեկը՝ զոհվել

Այսօր 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միջերկրական ծովի ափամերձ Մարմարիս քաղաքում, հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման գործակալությունը։ Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, քանի որ խուճապահար փորձել են ցատկել շենքերից։

Երկրաշարժը զգացվել է հարևան շրջաններում, այդ թվում՝ հունական Ռոդոս կղզում։

Թուրքիան գտնվում է խոշոր բեկվածքների վրա, և երկրաշարժերն այնտեղ հաճախ են լինում։

2023-ին 7,8 մագնիտուդով երկրաշարժը Թուրքիայում խլել է ավելի քան 53,000 մարդու կյանք և ավերել կամ վնասել հարյուր հազարավոր շենքեր 11 հարավային և հարավարևելյան նահանգներում։ Եվս 6,000 մարդ զոհվել է Սիրիայի հյուսիսային մասերում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում