Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը կարգելի Հայաստանից ծաղիկների ներմուծումը

Ռուսաստանը կարգելի Հայաստանից ծաղիկների ներմուծումը

Ռուսաստանի Ռոսսելխոզնադզոր դաշնային ծառայությունը մտադիր է 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։ Ծառայությունից հայտնել են, որ այս որոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ։

2025-ին դեպի Ռուսաստան Հայաստանում աճեցված ծաղիկների արտահանման կտրուկ աճ է նկատվել՝ 52 մլն հատ ծաղիկ, ինչը 49,7 տոկոսով ավելի է 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ (34,7 մլն հատ)։

Ծառայությունից հայտնում են, որ բեռնափոխադրումների աճի ֆոնին բազմապատկվել են կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը։ Ըստ Ռոսսելխոզնադզորի՝ հայտնաբերվել է 13 դեպք արևմտյան ծաղկային թրիպսներով (Frankliniella occidentalis Pergande) վարակված ծաղիկների, որոնք վտանգ են ներկայացնում Ռուսաստանի ծաղկաբուծական և գյուղատնտեսական ոլորտների համար։ Բացի դրանից, նմանատիպ դեպքեր արձանագրվել են նաև այլ տեսակի բուսական արտադրանքներում։

Ռոսսելխոզնադզորը նշել է, որ Հայաստանի կողմից արտահանվող բույսերի նկատմամբ վերահսկողության համակարգը անարդյունավետ է, ինչն էլ նպաստում է վնասատուների տարածման վտանգի աճին։ Արդյունքում, հայկական կողմին ուղղվել է պաշտոնական նամակ՝ պահանջով անհապաղ միջոցներ ձեռնարկել բուսասանիտարական վերահսկողության խստացման ուղղությամբ։

Այնուամենայնիվ, եթե իրավիճակը չկարգավորվի և վնասատուների հայտնաբերման դեպքերը շարունակվեն, ապա Ռուսաստանը կկասեցնի Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծումը, ներառյալ այն բեռները, որոնք ուղեկցվում են երրորդ երկրներից տրամադրված հայկական բուսասանիտարական վկայականներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում