Գլխավոր Լրահոս

ՀԱԷԿ-ում գործարկվել է 3,4 մլն դոլար արժողությամբ վարժասարք

ՀԱԷԿ-ում գործարկվել է 3,4 մլն դոլար արժողությամբ վարժասարք

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայկական ատոմային էլեկտրակայանում մասնակցել է 3,4 մլն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Ըստ հաղորդագրության, դեսպանն ասել է, որ սարքը կօգնի ապահովել Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը։

«ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»,- նշել է դեսպանը։

Մայիսի 14-ին էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր այցելել ատոմակայան։ Կոպիրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է միջուկային էներգաբլոկների լայն տեսականի՝ մեծ ռեակտորներից մինչև ցածր հզորության մոդուլներ։ 

Անցյալ տարվա սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը ռազմավարական որոշում է կայացրել մոդուլային ատոմակայան կառուցելու վերաբերյալ՝ հավելելով, որ նման տեխնոլոգիաներ մշակվում են Ռուսաստանում, Ֆրանսիայում և Հարավային Կորեայում։ Միևնույն ժամանակ, նա հատկապես ընդգծել էր, որ Միացյալ Նահանգները «ավելի մեծ առաջընթաց» է գրանցել այս հարցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում