2025-ի հուլիսից Գերմանիան Շենգենյան վիզայի դիմումները կընդունի միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ փոփոխությունների արդյունքում ժամանակավորապես կկրճատվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը և կերկարի սպասելաժամանակը։
Մինչև 2025-ի հունիսի վերջը, եթե դիմորդներն արդեն ունեն պայմանավորվածություն, ապա վիզայի դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը։
Նշվում է, որ փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին։
Civilnet











