Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք որոնողական աշխատանքներ սկսել․ ԱԱԾ տնօրեն

Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք որոնողական աշխատանքներ սկսել․ ԱԱԾ տնօրեն

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները երկրորդ անգամ են հանդիպել։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

«Հանդիպման ժամանակ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի այդ աշխատանքները շարունակական լինեն։ Այդ հանդիպումը ես դրական եմ գնահատում։

Մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ օր առաջ արդյունք ունենանք։ Ես չեմ կարող ասել, թե արդյունքը երբ կլինի, բայց այդ ուղղությամբ ամեն ինչ անում ենք»,- ասել է Աբազյանը։

ԱԱԾ տնօրենը հրաժարվել է ժամկետներ նշել, թե երբ կսկսվեն որոնողական աշխատանքներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, բայց նշել է, որ նախնական համաձայնություն կա արդեն ադրբեջանական կողմի հետ՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում