Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ադրբեջանից հնչող հայտարարությունները սպառնալիք են Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
«Այն, ինչ մենք լսում ենք «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի շրջանակներում, մենք ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասել է Միրզոյանը։
Լրագրողի հարցին, արդյոք Հայաստանի իշխանությունը երբևէ քննարկման առարկա կդարձնի՞ Ադրբեջանի պահանջը՝ ադրբեջանցիների «վերադարձի» և Հայաստանի տարածքում բնակվելու վերաբերյալ, նախարարն արձագանքել է․ «Այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ո՛չ իրենց կողմից, ո՛չ մեր կողմից չկա, օրակարգում այդպիսի հարց չկա և չի քննարկվում»։
Civilnet











