Հունիսի 5-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին․ այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրությունից։
«Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին և այդ համատեքստում կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նիստի օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ շրջանակներում երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Civilnet











