Գլխավոր Լրահոս

Թրամփի դաշնակիցը կոչ է անում արտաքսել Մասկին և քննություններ սկսել

Թրամփի դաշնակիցը կոչ է անում արտաքսել Մասկին և քննություններ սկսել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնը «Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցում կոչ է արել հետաքննություն սկսել ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկի նկատմամբ և նրան անհապաղ արտաքսել երկրից՝ նախագահի հետ հրապարակային վեճի ֆոնին։

«Պետք է պաշտոնական քննություն սկսել նրա ներգաղթի կարգավիճակի վերաբերյալ, որովհետև ես հաստատակամորեն հավատում եմ, որ նա անօրինական ներգաղթյալ է և պետք է անմիջապես արտաքսվի երկրից»,- ասել է Բենոնը, ով այժմ համարվում է Թրամփի ազդեցիկ դաշնակիցն ու ոչ պաշտոնական խորհրդականը։

Դոնալդ Թրամփը սպառնացել է խզել Իլոն Մասկի ընկերությունների հետ կնքված կառավարական պայմանագրերը։

«Մեր բյուջեում գումար խնայելու ամենահեշտ ձևը՝ միլիարդատեր Էլոնի պետական սուբսիդիաներն ու պայմանագրերը դադարեցնելն է», - Truth-ում գրել է Դոնալդ Թրամփը։

Հինգշաբթի օրը Tesla-ի բաժնետոմսերն արժեզրկվել են ավելի քան 14 տոկոսով՝ մոտ 150 միլիարդ դոլար շուկայական արժեքից։ Սա ընկերության պատմության մեջ միօրյա ամենամեծ կորուստն է։

Այս ամենի ֆոնին Իլոն Մասկը X-ում արված մի հրապարակմամբ է կիսվել և հավանություն տվել, որտեղ ասվում էր, թե Թրամփը պետք է իմպիչմենթի ենթարկվի։

Մասկի և Թրամփի միջև լարվածությունը սրվեց մի քանի օր առաջ, երբ Մասկը քննադատեց Թրամփի լայնածավալ հարկային կրճատումների և ծախսերի մասին օրինագիծը։

Իլոն Մասկը, դադարեցնելով իր կամավոր աշխատանքը Սպիտակ տանը, հրապարակայնորեն քննադատել էր Դոնալդ Թրամփի ներքին քաղաքականության գլխավոր նախաձեռնություններից մեկը՝ հարկային և բյուջետային հատկացումների մասին օրենքը, որը նախագահը ներկայացնում է որպես «Մի մեծ հրաշալի օրենք»: Մասկն այն անվանել է «զզվելի գարշանք»:

Ըստ Իլոն Մասկի՝ այս օրենքն ԱՄՆ բյուջեի՝ արդեն իսկ հսկայական դեֆիցիտը, կհասցնի 2,5 տրիլիոն դոլարի և ԱՄՆ քաղաքացիների ուսերին կդնի հսկայական պարտքի անտանելի բեռ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում