Գլխավոր Լրահոս

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ ԱԳ նախարարի կնոջը պաշտոնի նշանակելն օբյեկտիվ է

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ ԱԳ նախարարի կնոջը պաշտոնի նշանակելն օբյեկտիվ է

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։ 

Արարատ Միրզոյանը հանդիսանում է այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այս նշանակումը օբյեկտիվ է համարում, համամիտ չլինելով, որ շահերի բախում կարող է առաջանալ։

«Եղել է մրցույթ, եղել են շատ թեկնածուներ, հետո եղել են հարցազրույցներ, որի արդյունքում կատարվել է  այդ որոշումը։ Վստահ եմ, որ օբյեկտիվ որոշում է դա»,- ասել է Արայիկ Հարությունյանն Աժ-ում լրագրողների հետ զրույցում։ 

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամն օգնում է ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի ներդրողներին սկսել և զարգացնել բիզնես Հայաստանում։ Հիմնադրամի նպատակը նոր ներդրումներ ներգրավելն է, գործարար միջավայրը բարելավելը և երկրի տնտեսությունն ակտիվացնելը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում