Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Civilnet











