Իսրայելն առգրավել է Գազա ուղևորվող նավը, որում եղել է Գրետա Թունբերգը

Իսրայելական ուժերը կանխել են մարդասիրական օգնություն տեղափոխող «Մադլեն» նավի ուղևորությունը Գազա, որում եղել է կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Նավում 12 ուղևոր է եղել։ Թունբերգը նախապես ձայնագրել է տեսանյութ՝ կոչ անելով շվեդական կառավարությանը միջամտել և ազատել իրենց։
Իսրայելի ռազմածովային ուժերը կանգնեցրել են նավը Միջերկրական ծովի միջազգային ջրերում՝ հայտարարելով, որ այն փորձել է խախտել Գազայի շրջափակման կանոնները։
Ըստ իսրայելական աղբյուրների՝ գործողությունն իրականացվել է առանց բռնության։ Բոլոր ուղևորները ձերբակալվել են և տեղափոխվել Իսրայելի նավահանգիստ։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ այս գործողությունն անհրաժեշտ էր՝ կանխելու Գազա զենքերի մատակարարումը։
Գազայի ազատության նավատորմը (Gaza Freedom Flotilla Coalition) դատապարտել է Իսրայելի գործողությունը, այն անվանելով «պետական ահաբեկչություն»՝ նշելով, որ այն խախտում է միջազգային իրավունքը։ Նրանք պնդում են, որ նավը՝ իր բեռով, գտնվում էր միջազգային ջրերում, երբ Իսրայելի ուժերը այն առգրավեցին։
Նավատորմը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ պահանջելով ազատ արձակել նավը և դրա անձնակազմին։ Նրանք ընդգծել են, որ գործողությունը նպատակ ուներ բարձրացնել Գազայի ծանր հումանիտար իրավիճակի մասին իրազեկությունը։
Civilnet










