Գլխավոր Լրահոս

Հայկական բեռների տեղաշարժը Վրաստանից Ռուսաստան վերականգնվել է․ ՊԵԿ նախագահ

Հայկական բեռների տեղաշարժը Վրաստանից Ռուսաստան վերականգնվել է․ ՊԵԿ նախագահ

Հայկական բեռների տեղաշարժը Վրաստանից դեպի Ռուսաստան վերականգնվել է։ Այս մասին հայտնել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։  

«Լավ նորություններ կան, որովհետև արդեն բեռները տեղաշարժվում են դեպի Ռուսաստան, արդեն վերջին օրերին սկսել է այդ պրոցեսը։ Այսինքն, երբ որ մաքսային սահմանով անցնում է, ինչ-որ տերմինալով վերահսկողություն են իրականացնում, և եթե ինչ-որ ապրանքի մեջ փորձաքննություն անելու կարիք կա, Վրաստանի մեր գործընկերները փորձաքննություն են իրականացնում, և այդ փորձաքննության արդյունքներով հասկանում են ինչ անեն։ Բայց լավ նորությունն այն է, որ արդեն հոսք կա»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Տևական ժամանակ է՝ վրացական կողմը չի թույլատրում Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող մի շարք ընկերությունների արտադրանքը իր սահմանով հասցնել Ռուսաստան ու այլ երկրներ։ Մայիսի 13-ին ու 21-ին արտահանողները ակցիաներ էին իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց, դիմել էին Հայաստանի կառավարությանը։ Էկոնոմիկայի նախարարն էլ պարբերաբար հայտնում էր, որ զբաղվում է խնդրով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում