Գլխավոր Լրահոս

Իրանն է կանխել «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը․ Խամենեիի խորհրդական

Իրանն է կանխել «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը․ Խամենեիի խորհրդական

Իրանի վճռական դիրքորոշումն է խափանել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, հայտարարել է Ալի Աքբար Վելայաթին՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը, հաղորդում է Khamenei.ir-ը։

«Երբ որոշ երկրներ փորձեցին Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող «Զանգեզուրի միջանցք» կապուղի հիմնել, որն ըստ էության կնշանակեր Հայաստանի մասնատում և դեպի Եվրոպա Իրանի հաղորդակցային ուղու ընդհատում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այս ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Վելայաթին:

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Իրանը այս հարցում խափանել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենի ծրագիրը։

«Իսլամական Հանրապետությունը անգամ առանց Ռուսաստանի կարողացել է հմուտ քաղաքականության շնորհիվ պահպանել Կովկասի անվտանգությունը և կանխել ՆԱՏՕ-ի ներկայությունը տարածաշրջանում»,- նշել է Վելայաթին։ Նրա խոսքով Հարավային Կովկասում «Իրանի խոհեմ ներկայությունը» ոչ միայն նպաստում է Իրանի ազգային շահերի պահպանմանը, այլև ուժեղ պատնեշ է տարածաշրջանում օտարների ազդեցության համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում