Գլխավոր Լրահոս

Եկեղեցու նկատմամբ իշխանության հռետորաբանությունը հակասահմանադրական է․ ՀՅԴ

Եկեղեցու նկատմամբ իշխանության հռետորաբանությունը հակասահմանադրական է․ ՀՅԴ

ՀՅԴ Բյուրոն դատապարտել է իշխանությանը՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Եպիսկոպոսաց դասի դեմ սկսված «բացահայտ արշավի» համար։

ՀՅԴ հայտարարության մեջ շեշտվում է, որ նման գործողությունները կատարվում են այն փուլում, երբ հայ ժողովուրդը կանգնած է լրջագույն անվտանգային մարտահրավերների առաջ, իսկ ազգային համախմբումը կենսական անհրաժեշտություն է։ ՀՅԴ-ն այս գործընթացները որակում է որպես «ապազգային և հակասահմանադրական»։

Բյուրոն նաև մատնանշում է, որ եկեղեցու դեմ սկսված «ցեխարձակումները» համընկնում են Հայաստանի ազգային շահերի և արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ Հայ Առաքելական Եկեղեցու ձեռնարկած նախաձեռնությունների հետ, ինչն էլ ավելի մեծ կասկածներ է հարուցում իշխանությունների նպատակների վերաբերյալ։

«Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունների ոտնձգություններն հունավորվեցին թշնամի երկրի «կրոնապետի» անբարո և ստահոդ հայտարարություններին, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից Հայաստանում կրոնական ազատությունների թեման շահարկելու, Հայոց ազգային եկեղեցու սահմանդրորեն ամրագրված պատմական առաքելությունն ու կարգավիճակը խաթարող նպատակադրումներին զուգահեռ»,- ասված է ՀՅԴ հայտարարության մեջ։

ՀՅԴ Բյուրոն ընդգծում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միշտ եղել է ազգային ինքնության, դիմադրողականության և հոգևոր կյանքի հենասյունը, և նրա թիրախավորումը «սպասարկում է թշնամական շահեր»՝ խորացնելով երկրի արժեքային ճգնաժամը։

Դաշնակցության Բյուրոն հայտնում է իր անվերապահ աջակցությունը Հայ Առաքելական Եկեղեցուն և խոստանում է օգտագործել համահայկական կառույցի ողջ կարողականությունը՝ եկեղեցու կողքին լինելու և հայ ժողովրդի ազգային իղձերի ու պետականության զորացման նպատակով։

Մայիսի 29-ին կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով պատմամշակութային հուշարձանների վիճակի մասին նշել էր, որ մեր եկեղեցիները «չուլանացված» են («чулан»-ը ռուսերեն բառ է, որ նշանակում է պահասենյակ, հին, անպետք իրերի պահման վայր)։

Այդ բառերին հետևեց բարձրաստիճան մի շարք հոգևորականների արձագանքը, որն իր հերթին առիթ դարձավ վարչապետի և իշխող ուժի այլ ներկայացուցիչների կողմից եկեղեցականների դեմ արշավի։ Արշավն ուղեկցվեց վերջերս իշխող վերնախավի մոտ շատ կիրառելի դարձած վիրավորական բառերով, բարոյական և կրոնական բնույթի մեղադրանքներով։

Փաշինյանն այնուհետև սկսեց վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում և կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում