Գլխավոր Լրահոս

Եկեղեցուն և կաթողիկոսին թիրախավորելը խայտառակություն է. Սերժ Սարգսյան

Եկեղեցուն և կաթողիկոսին թիրախավորելը խայտառակություն է. Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքացիական պատերազմի վտանգ է տեսնում՝ եկեղեցի-իշխանություն լարված հարաբերությունների ֆոնին։

«Ես բոլոր վտանգները տեսնում եմ, այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաները կարող են լինել։ Եկեղեցուն և կաթողիկոսին թիրախավորելը խայտառակություն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը՝ իր գործով դատական նիստից առաջ։

Մայիսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցիները «չուլանների» հետ համամատելու հայտարարությունը բուռն արձագանք առաջացրեց հոգևորականության շրջանում։ Ի պատասխան, իշխանության ներկայացուցիչները սկսեցին հրապարակային քննադատություն և վիրավորանքներ հնչեցնել եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին։ Փաշինյանն առաջարկեց, որ պետությունն ունենա վճռորոշ դեր Կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ թեկնածուները ենթարկվեն բարեվարքության ստուգման՝ խորացնելով պետություն-եկեղեցի լարվածությունը։

Եկեղեցու դեմ իշխանության այս արշավի առիթն, ըստ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Շվեյցարիայում Կաթողիկոսի ելույթն էր։ Շվեյցարիայում ընթացող համաժողովի ընթացքում Գարեգին Երկրորդն անդրադարձել էր Արցախի բռնազավթման հետևանքներին՝ խոսելով էթնիկ զտումների, կրոնական ազատության ոտնահարման և հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման մասին։

«Ես կարծում եմ, որ որպես առիթ երևի Շվեյցարիայում hայրապետի ելույթն էր, այդ միջոցառումն էր, բայց սա ամբողջովին տեղավորվում է իր այսպես հնարած նոր Հայաստանի կոնցեպտի մեջ։ Այսինքն` hայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմության, Հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելով, սա նույն շղթայի տարբեր օղակներ են։ Եվ այստեղ զարմանալու բան չկա»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Հարցին, արդյոք Հանրապետական կուսակցությունը գործնականում կպաշտպանի կաթողիկոսին, նախագահը պատասխանել է․ «Մենք այդ հարցում կհետևենք Վեհափառ Հայրապետի հորդորներին, Վեհափառ Հայրապետի դիրքորոշմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում