Գլխավոր Լրահոս

Գարեգին Բ-ն ուղղակի չանդրադարձավ Փաշինյանի մեղադրանքներին

Գարեգին Բ-ն ուղղակի չանդրադարձավ Փաշինյանի մեղադրանքներին

Հունիսի 10-ի ուշ երեկոյան բազմաթիվ մարդիկ հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որը վերադառնում էր Արաբական Միացյալ Էմիրություններից։ Կաթողիկոսին դիմավորելու կոչով էին հանդես եկել մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, ինչպես նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամենայն Հայոց կաթողիկոսին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ և պահանջում է, որ նա գահընկեց արվի։ Փաշինյանը նաև առաջարկում է, որ պետությունն ունենա վճռորոշ դեր Կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ թեկնածուներն անցնեն բարեվարքության ստուգում։ 

Օդանավակայանում ունեցած ճեպազրույցում Գարեգին Բ-ն, առանց ուղղակի անդրադառնալու վարչապետի հայտարարություններին, նշել է. «Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն մեր ազգային միասնությունը։ Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին և հարթել մեր կյանքի բոլոր դժվարությունները լավատեսությամբ, հույսով ու հավատով կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառ օրը»։

«Վստահ եմ՝ ճիշտ կազմակերպված դիմադրությունը կստիպի ՀՀ իշխանություններին, ինչպես նաև նրանց հովանավորներին, հետ կանգնել հերթական պիղծ մտադրությունից»,- ասել է Արթուր Վանեցյանը, որը նույնպես եկել էր օդանավակայան կաթողիկոսին դիմավորելու։

Կաթողիկոսն ԱՄԷ մեկնել էր հունիսի 9-ին՝ մեկօրյա այցով։ Նա հանդիպել է Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում