Ճամբարակում գազի պայթյունից 4 մարդ է զոհվել (թարմացված)

Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում բազմաբնակարան շենքում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Տեղեկությունը հաստատում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Պայթյունը գրանցվել է Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի երրորդ հարկում։ Դրա հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկերի բնակարանները, ինչպես նաև մասամբ՝ հարակից մուտքի բնակարաններ։
Փրկարարական աշխատանքների ընթացքում փլատակների տակից հայտնաբերել են 4 դի։ Կան վիրավորներ, որոնք հոսպիտալացվել են։
Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, այդ թվում՝ հատուկ նշանակության փրկարարական խմբեր և կինոլոգներ։ Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։
Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:
Թեմա
Civilnet










