Գլխավոր Լրահոս

Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է․ Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է․ Ավինյան

Տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում, այն իրատեսական չէ։ Մետրոյի նոր կայարան ունենալն ավելի իրատեսական է։ Այս մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծին՝ Ավինյանը նշեց, որ այն նորանկախ Հայաստանի պատմության ամենաբարդ նախագծերից է։ Քաղաքապետը վստահեցրեց՝ Աջափնյակ մետրոյի կայարանը կառուցվելու է։ 

«Նախագիծն անցել է համալիր փորձաքննություն։ Դրա վրա մոտ 7 ամիս ժամանակ ենք ծախսել։ Այս տեսակ նախագիծ այս պետությունը 40 տարուց ավելի չի արել։ Ես վստահ ասում եմ, մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է։ Մնացել է ընհամենը գրագետ կազմակերպել շինարարության մրցույթը, և համապատասխան ֆինանասվորումը հատկացնել, և արդեն տեխնիկական վերահսկողության մրցույթն իրականացնել։ Ամենաբարդ հատվածը՝ նախագիծ ստանալը, անցել ենք»։

Հունիսի 9-ին Տիգրան Ավեինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում