Գլխավոր Լրահոս

ԱԱԾ տնօրենը գերիների և անհայտ կորածների հարցում շոշափելի արդյունքներ է ակնկալում

ԱԱԾ տնօրենը գերիների և անհայտ կորածների հարցում շոշափելի արդյունքներ է ակնկալում

Հունիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին տեղեկանում ենք ԱԱԾ հաղորդագրությունից։

Ըստ աղբյուրի՝ նիստում քննարկվել են հանձնաժողովի աշխատանքները, բացի այդ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ ընթացող քննության արդյունքները:

Աբազյանը ներկայացրել է նաև նիստին նախորդող ժամանակահատվածում իրականացրած հանդիպումների արդյունքները։ Նա հույս է հայտնել, որ համատեղ և համակարգված աշխատանքը կբերի շոշափելի արդյունքի՝ ուղղված անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն, չի մանրամասնվում, թե ինչ ընթացք են ստացել Ադրբեջանի հետ որոնողական աշխատանքների մեկնարկի շուրջ քննարկումները։

Ավելի վաղ՝ հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենը առանց ամսաթիվ նշելու հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները երկրորդ անգամ են հանդիպել։

Աբազյանը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։

***

Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։

23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

44-օրյա պատերազմի հետևանքով պաշտոնապես կա 175 անհայտ կորած զինվորական և 20 քաղաքացիական անձ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում